Քաղաքացին ոչ սթափ վիճակում ընկել է Գետառ գետը

17:35 • 17.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում քաղաքացին ընկել է Գետառ գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել մոտ 40 տարեկան անձը չպարզված, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացու: