Սաուդիան Արաբիայում հաստատվել է պետինստիտուտների քննադատությունն արգելող օրինագիծը
Սաուդիան Արաբիայի կառավարությունը հաստատել է նոր հակաահաբեկչական օրինագիծը, որն արգելում է պետական ինստիտուտների քննադատությունը, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Իրենց մտահոգությունն են արդեն հայտնել իրավապաշտպանները։ Նրանց կարծիքով, օրինագիծը կարող է օգտագործվել նաև քաղաքական այլախոհներին ճնշելու համար։ Նշվում է, որ իրենց դիրքորոշումը իրավապաշտպանները հայտնել են անանունության պայմանով։
Բացի ահաբեկիչներից, որոնք, ըստ փաստաթղթի, «կարող են սպառնալ երկրի միասնությանը», օրենքը կարող է կիրառվել նաև ժողովրդավարական բարեփոխումների կոչ անողների դեմ։
Երկրի պետական ԶԼՄ-ները արդեն հրապարակել են օրինագծի մանրամասները՝ կառավարության նիստի ավարտից հետո։










