Ամերիկուհին բանակում ծառայելու համար նիհարել է 50 կգ-ով (լուսանկարներ)

23:04 • 17.12.13

Ամերիկուհի Կարինա Դուգլասը դիմել է ռազմածովային ուժերի տեղավորման կենտրոն՝ ամերիկյան նավատորմում ծառայելու համար, սակայն առաջին իսկ հեռախոսազանգի ժամանակ նրան հարցրել են, թե արդյո՞ք 72 կգ-ից ավել է կշռում, թե՞ ոչ:


Ինչպես հայտնում է CNN-ը` դրական պատասխան ստանալուց հետո նրան մերժել են:


22-ամյա Դուգլասն, ով աշխատանքի ժամերին սնվում էր արագ սնունդով, իսկ տանը քաղցրավենիք էր ուտում, այդ ժամանակ կշռում էր 136 կգ` ունենալով 173 սմ հասակ: Որոշելով, որ անպայման պետք է միանա ռազմածովային ուժերին, աղջիկն սկսում է ամեն գիշեր վազել, և մի քանի ամիս անց նա անձամբ ներկայանում է նավատորմի տեղավորման կենտրոն: Այժմ նա նիհարել է 50 կգ–ով և պատրաստվում է իր հիմնական վարժանքներին ռազմածովային ուժերում` մտադիր լինելով նիհարել ևս 10 կգ-ով: