Լոռու մարզի Դսեղ և այլ գյուղերում խոզերի անկում է գրանցվել
Լոռու մարզի Դսեղ գյուղում գրանցվել է խոզերի անկում` անհայտ պատճառներով: Խոսքը մի քանի հարյուր գլուխ կենդանու մասին է:
Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում լրատվության պատասխանատու Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ կատարվել են փորձաքննություններ, որոնց արդյունքները այսօր՝ մի քանի ժամից պատրաստ կլինեն:
«Պարզ կլինի, թե հստակ քանիսն են, և ինչն է խոզերի հիվանդության պատճառը»,-նշեց տեսչության մամուլի պատասխանատուն:










