Հնդկաստանի իշխանություններն ամերիկացի դիվանագետներից պահանջել են հանձնել նույնականացման քարտերը
Հնդկաստանը պահանջել է վերադարձնել ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի և ամերիկյան հյուպատոսությունների աշխատակիցներին տրամադրված բոլոր նույնականացման քարտերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հնդկաստանի իշխանությունները դիմել են այդ քայլին այն բանի հետո, երբ Նյու Յորքում ձերբակալվել է Հնդկաստանի փոխհյուպատոս Դեվիանի Խոբրագադեն, ում ստուգել են փողոցում, իսկ այնուհետև «նստեցրել թմրամոլների հետ մի խցում»:
Դիվանագետը մեղադրվում է նրանում, որ վիզա ստանալու դիմումի մեջ բարձր է ներկայացրել իր սպասավորներից մեկի աշխատավարձի չափը: Ավելի ուշ նրան ազատ են արձակել 250 հազար դոլար գրավի դիմաց, իսկ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այդ առնչությամբ իր բողոքն է հայտնել Հնդկաստանում ԱՄՆ դեսպանին:










