Իտալիայում ռեստորանի հաճախորդներին արգելված դելֆինի միս են մատուցել

08:20 • 17.12.13

Իտալական Չիվիտավեկկյա քաղաքի ռեստորաններից մեկի հաճախորդներին կերակրել են արգելված դելֆինի մսով: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով The Guardian-ին:


Այս մասին հայտնի է դարձել, երբ Italia 1 հեռուստաալիքի լրագրողը տեսագրել է ուտելիքի պատրաստումը, որի ժամանակ, ինչպես պարզել են մասնագետները, օգտագործվել է դելֆինի միս:


Ըստ իտալացի ձկնորսների՝ սովորաբար դելֆիններն իրենք են ընկնում ձկնորսական ցանցերի մեջ և սատկում այն պահին, երբ նրանց գտնում են, սակայն երբեմ դելֆիններին հատուկ են որսում: Հռոմում դելֆինի 1 կգ-ի արժեքը կազմում է մոտ 900 եվրո, և այն հնարավոր է պատվիրել մի քանի ռեստորաններում: