Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քրեական հանցագործություն չի ճանաչել Հայոց ցեղասպանության հերքումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չի ճանաչել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Բացի այդ՝ դատարանը խոսքի ազատության խախտում է համարել շվեյցարական օրենքը, որը պատիժ է սահմանում ցեղասպանությունը հերքելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև կոչ է արել Ֆրանսիային՝ հրաժարվել ցեղասպանությունը հերքելու համար պատասխանատվություն սահմանող օրենքից:










