Մոլդովայում Հիտլերին նմանակողի նկատմամբ հետախուզում են հայտարարել

15:14 • 17.12.13

Քիշինևի դատարանը որոշում է ընդունել ձերբակալել Գերմանիայի քաղաքացի Գերբերտ Շիսերին, որը սկանդալային ճանաչում է ստացել՝ այցելելով տեղական ակումբներից մեկը նացիստական համազգեստով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Комсомольская правда»-ն:

 

Ձերբակալության առիթ է դարձել Շիսերի դեմ հարուցված սեռական ոտնձգությունների մասին գործով դատական նիստերին պարբերականորեն չհաճախելը: Նրա ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ:

 

Սեռական ոտնձգությունների մասին գործը Շիսերի դեմ հարուցվել է օգոստոսի 5-ին. ինքը՝ Գերմանիայի քաղաքացին, մերժում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Շիսերը, թերթի տեղեկություններով, ավելի վաղ հետախուզվում էր իր հայրենիքում, որտեղ նրան կասկածում էին խարդախության մեջ:

 

Տեղական ԶԼՄ-ների ուշադրությունը Շիսերը գրավել է նոյեմբերին՝ այցելելով ակումբներից մեկում Հելոունի կապակցությամբ կազմակերպված դիմակահանդեսին՝ նացիստական համազգեստով՝ դեմքին նկարած Ադոլֆ Հիտլերի բեղերը: