Ամանորյա տոներից առաջ հուզումները մեծացնում են կաթվածների և ճանապարհային վթարների թիվը
Սուրբ ծննդյան տոներին նախապատրաստվելու շրջանում հուզումները պարզվում է՝ ոչ միշտ են հաճելի: Ինչպես նշում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ կյանքի և առողջության ապահովագրման մասնագետները պարզել են, որ տոնական իրարանցումն սպառնում է առողջական խնդիրներով, իսկ ճանապարհներին՝ սթրեսային իրավիճակների ստեղծմամբ:
Գերմանացի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ձմեռային արձակուրդների նախօրեին 1/3-ով ավելի շատ մարդ է դիմում հիվանդանոց՝ սրտի նոպայով, քան՝ տարվա ընթացքում: Հեղինակները նշում են, որ սթրեսից ավելի շատ տառապում են տղամարդիկ:
Ալաբամայի համալսարանի հետազոտական խումբը պարզել է, որ վարորդների համար էլ տոները դառնում են անհարմար և հուզումնառատ ժամանակաշրջան:
Հարցվածների մոտ 1/3-ը խոստովանել է, որ տոների նախօրեին իրենց՝ մեքենա վարելու ոճը դառնում է ավելի ագրեսիվ: Ըստ ամերիկյան ապահովագրական ընկերությունների տվյալների՝ դեկտեմբերին ճանապարհատրանսպորտային միջադեպերի թիվն աճում է 20%-ով:










