7 երկրներ, որտեղ ինտերնետային հանրագրերը փոխել են կյանքը

16:34 • 17.12.13

Վիրտուալ տիրույթում հանրագրերը ուժ են դարձել, որ կարողանում են իրական կյանքում ազդել հասարակության մեջ լուրջ խնդիրների լուծման վրա, գրում է ntv.ru-ն:

 

Մի քանի երկրների փորձը ցույց է տալիս, որ հանրագրերի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է փոխել աշխարհը դեպի ավելի լավը:

 

Հնդկաստան
Այստեղ Լակսմի անունով երիտասարդ կինը, ով կենդանի էր մնացել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են և դեմքին ծծմբաթթու լցրել, հաղթել է իր արշավը և կարողացել է փոխել օրենքը, որով վերահսկվում էր ծծմբաթթվի վաճառքը ողջ երկրում:

 

Թաիլանդ
Այս թագավորությունում գյուղի ուսուցիչ Այար Չատչավանի խնդրագիրն օգնել է փրկել հազարավոր գյուղական դպրոցներ փակվելուց:

 

ԱՄՆ
Զինվորը կարողացել է համոզել իշխանություններին ամերիկյան վիզա տալ աֆղանացի թարգմանչին, որը փրկել է իր կյանքը:

 

Բելառուս

Այս երկրում 5000-ից ավելի մարդ աջակցել է բնապահպանների կոչը Մինսկի մոտ յուրահատուկ ճահիճները փրկելու համար:

 

Ինդոնեզիա
Նախագահը հրապարակայնորեն աջակցել է հանրագիրը, որով պահանջվում էր հետաքննել ոստիկանությունում առկա կոռուպցիան:

 

Բրազիլիա
Այն բանից հետո, երբ տեղի քաղաքական գործիչները փորձեցին իրենց օժտել անձեռնմխելիությամբ, դատախազները հրապարակեցին մի շարք խնդրագրեր Change.org-ում և դուրս եկան փողոցներ:

 

Ռուսաստան
Այս երկրում 40 հազարից ավելի մարդ, ստորագրելով խնդրագիրը, օգնել են պահպանել Էրմիտաժում իմպրեսիոնիստների յուրահատուկ հավաքածուն: