Մարմնավաճառները նշում են բռնությունից պաշտպանության միջազգային օրը
Վենետիկում դեկտեմբերի 17-ին նշվում է մարմնավաճառների` բռնությունից պաշտպանության միջազգային օրը, որի ժամանակ անցկացվում է «կարմիր հովանոցների քայլերթը»:
Ինչպես ներակայացնում է Rosbalt.ru-ն` այդ օրը մարմնավաճառներն ու նրանց նկատմամբ խտրականության դեմ պայքարող անձինք դուրս են գալիս փողոցներ` կարմիր հովանոցներով:
Ինչպես գրում է Calend.ru-ն` կարմիր հովանոցը հանդիսանում է մարմնավաճառների՝ ոստիկաններից, հաճախորդներից և կավատներիցպաշտպանության նշանը:
Կարմիր հովանոցը՝ որպես խորհրդանիշ, առաջին անգամ կիրառվել է 2001-ին՝ Վենետիկում մարմնավաճառների համաշխարհային առաջին կոնգրեսի ժամանակ, որին ներկա են գտնվել Վիետնամի, Թայլանդի, Կամբոջայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչներ:










