Հյուսիսային Կորեան 35 000 հոդված է ջնջել պետական լրատվական գործակալության արխիվից՝ պատմությունը վերաշարադրելու նպատակով

11:35 • 17.12.13

Հյուսիսային Կորեան վերաշարադրել է երկրի պատմությունը՝ ջնջելով հազարավոր հոդվածներ իր օնլայն լրատվական արխիվից ու թողնելով միայն առաջնորդ Կիմ-Չեն-Ընին գովաբանող հոդվածները, գրում է Mirror-ը:


Մոտ 35 000 հոդված է անհետացել պաշտոնական Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության վեբկայքից և ևս 20 000 հոդված իշխող՝ Աշխատավորների կուսակցության վեբկայքից:


Արխիվները այժմ պահպանվել են մինչև հոկտեմբեր՝ հիշողությունից ջնջելով այնպիսի խոշոր իրադարձություններ, ինչպես, օրինակ՝ նախկին առաջնորդ Կիմ Չեն-Իլի մահը 2011-ին: Մի քանի հոդվածները, որ պահպանվել են հոկտեմբերից առաջ, գովաբանում են ներկայիս առաջնորդին:



Այս գործողությունը, շատերի համոզմամբ, հրամայվել է Հյուսիսային Կորեայի պատմությունը վերաշարադրելու և Կիմ Չեն-Ընի՝ որպես առաջնորդի, դիրքն ամրագրելու նպատակով: