Շանհայի կենդանաբանական այգում վագրը կերել է աշխատակցին
Շանհայի կենդանաբանական այգում չինական վագրը (Panthera tigris amoyensis) կերել է աշխատակցին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել, երբ աշխատակիցը մտել է վանդակ վագրին լվանալու համար:
Վագրն ապրում է Շանհայի կենդանաբանական այգում 9 տարի:
Չինական վագրերն արդեն գոյություն չունեն վայրի բնության մեջ: Բոլոր հայտնի վագրերը բնակվում են կենդանաբանական այգիներում:










