Նոր տարի, նոր սպասելիքներ. վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերն այսօր երեկոյան հանդիավոր արարողությամբ վառեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որից հետո վառվեցին նաև հրապարակի տոնական լույսերը: Քաղաքապետը մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու էր եկել իր փոքր տղայի հետ:
Հրապարակում այս պահին ընթանում է նաև համերգային միջոցառում, որին մասնակցում են հայկական էստրադայի մի շարք երգիչ-երգչուհիներ:
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ այս տարի նախատոնական աշխատանքները շուտ են սկսվել, քանի որ նպատակ կար՝ քաղաքում ստեղծել տոնական մթնոլորոտ:
«Քաղաքային բյուջեից ընդհանուր առմամբ՝ 60 մլն դրամ դրամ է ծախսվել, քանի որ մենք ամեն տարի ընդլայնում ենք ձևավորմած տարածքներն ու փորձում ընդգրկել բոլոր համայնքները: Կարծում եմ, որ Երևանի համար 60 մլնն այդքան շատ գումար չէ, Երևանի համար ամեն ինչ կարելի է անել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ հրապարակում 25 օր շարունակ միջոցառումներ են տեղի ունենալու երևանցիներին ուրախացնելու համար:










