Բրիտանական խանութներից առգրավվել են քաղցկեղ առաջացնող խաղալիքներ
Բրիտանացի փորձագետները որոշ խանութներում հայտնաբերել են վտանգավոր քիմիական նյութեր պարունակող խաղալիքներ, որոնք կարող են հանգեցնել ուռուցքների առաջացմանը։ Այս մասին հայտնում է Вести-ն՝ Mirror-ին հղումով։
Պարզվում է, որ վտանգավոր քիմիկատները եղել են այսպես կոչված՝ մրգային տիկնիկներում, որոնք առաջին հայացքից՝ շատ գեղեցիկ են։ Մասնագետները նախազգուշացրել են, որ դրանք կարող են հանգեցնել նաև անպտղության, իմպոտենցիայի և այլ հիվանդությունների։
Հաղորդվում է, որ ավելի վաղ այս խաղալիքներն արգելված են եղել Եվրոպայի ողջ տարածքով մեկ, սակայն հայտնի չէ, թե ինչպես են հայտնվել բիտանական շուկայում։
Հետաքրքրական է, որ այս խաղալիքները գնած մարդկանց 5.000 ֆունտ ստերլինգի չափով տուգանք է սպառնում, եթե նրանք այդ խաղալիքները չվերադարձնեն խանութ։










