Չինաստանում բժիշկները մարդու պոկված ձեռքը կպցրել են նրա ոտքին
Չին բժիշկները փրկել են բանվորի պոկված ձեռքը` այն կպցնելով նրա իսկ ոտքին, հայտնում է CNN-ը:
Արտադրությունում աշխատող տղամարդը` Սի Ուեյը, լրջորեն վնասած է եղել ձեռքը, իսկ հիվանդանոց նրան կարողացել են հասցնել դեպքից 7 ժամ անց: Տղամարդու բազուկը փրկելու համար վիրաբույժ Թոն Ձույուն ձեռքը կարել է նրա կոճին, որտեղ ամենից լավ արյան մատակարարումն է տեղի ունենում:
Բժիշկը պատմել է, որ միայն ինքը նման 20 բարդ վիրահատություն է անցկացրել: Այս անգամ վիրահատության համար վճարել է ընկերությունը, որտեղ աշխատում է բանվորը: Վճարը կազմել է 300 հազար յուան` 49.400 ԱՄՆ դոլար:
Մեկ ամիս անց ձեռքը վերադարձրել են իր բնական տեղը, և այն աստիճանաբար վերականգնում է իր աշխատունակությունը:










