Ռուսաստանի հետ համաձայնությունը Կիևին փրկել է սնանկացումից. Ազարով
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան առանց Ռուսաստանի հետ համաձայնության կսնանկանար և սոցիալական կոլապսի մեջ կհայտնվեր, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ի՞նչ էր սպասվում Ուկրաինային: Պատասխանն ակնհայտ է՝ սնանկություն և սոցիալական կոլապս: Ահա այդպիսի ամանորյա նվեր էր սպասվում Ուկրաինայի ժողովրդին այդ դեպքում», - ասել է Ազարովը:
Նախօրեին Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել, որ Ռուսաստանը գազի համար զեղչեր կկիրառի և 15 մլրդ դոլարի վարկ կտրամադրի:
Ազարովը հայտարարել է, որ այսօր քննարկվելու է 2014թ.-ի բյուջեի նախագիծը:










