Բանկերին հասանելի կլինի «ծայրահեղական» մարդկանց և կազմակերպությունների ցուցակը
Բանկերի և ձեռնարկատերերի համար կարող է հասանելի դառնալ այն անձանց և կազմակերպությունների ցուցակը, որոնք մեղադրվում են ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` այս մասին նշվում է ՌԴ կառավարության ծրագրերից մեկում:
Առաջարկվում է, որպեսզի կազմակերպությունները, որոնք գործողություններ են կատարում դրամական միջոցների և այլ գույքի հետ, ինչպես նաև` անհատ նախաձեռնողները կարողանան օգտվել այս ցուցակում առկա տեղեկություններից:
Այժմ ռուսական մոնիթորինգային կենտրոնը վարում է նման ցուցակ:










