Բրիտանիայում մահացել է ամենահայտնի կողոպտիչ Ռոնի Բիգսը

13:30 • 18.12.13

Ութսունչորս տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշոր՝ գնացքի թալանի մասնակից Ռոնի Բիգսը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Մի շարք կաթվածներից հետո Բիգսը չէր կարողանում խոսել և դժվարությամբ էր քայլում, վերջին անգամ նրան տեսել են «մեծ կողոպուտի ընկեր» Բրյուս Ռեյնոլդսի հուղարկավորության ժամանակ:

 

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշոր՝ գնացքի հայտնի կողոպուտը տեղի է ունեցել Բիգսի ծննդյան օրը՝ 50 տարի առաջ՝ 1963 թվականի օգոստոսի 8-ին: Այսօրվա փողերով՝ ավազակախմբի գողացած գումարը կազմում է 67 միլիոն դոլար:

 

Բիգսը ձերբակալվել էր, և դատարանը նրան դատապարտել էր 30 տարվա ազատազրկման: Սակայն բանտում նա մնացել է ընդամենը 15 ամիս, իսկ այնուհետ իրականացրել է ամենահայտնի փախուստներից մեկը: Մեծ Բրիտանիայից նա մեկնել է Փարիզ, որտեղ պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Այնուհետ մեկնել է Ավստրալիա:

 

2001 թվականին նա որոշել է վերադառնալ հայրենիք և հանձնվել բրիտանական իշխանություններին: Դատարանն ազատազրկման ժամկետը չի փոխել, նա պետք է բանտում մնար 30 տարի:

 

2009 թվականին առողջական վատ վիճակի պատճառով նա դուրս է եկել բանտից:

Old age: Biggs shown launching his memoirs in 2011, when he was afflicted with illness