Բրազիլիան որոշել է Սնոուդենին ապաստան չտրամադրել

10:29 • 18.12.13

Բրազիլիայի իշխանությունները հետաքրքրված չեն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության գործունեության հետաքննությամբ, և այդ պատճառով չեն պատրաստվում քաղաքական ապաստան տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, գրում է Взгляд-ը:

 

Պաշտոնապես Բրազիլիայի իշխանությունները Սնոուդենին այդ մասին դեռ չեն հայտնել: Միևնույն ժամանակ Բրազիլիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սնոուդենից պաշտոնական դիմում չի ստացել ապաստան տրամադրելու մասին:

 

Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենը խոստացել էր օգնել Բրազիլիային Ազգային անվտանգության գործակալության լրտեսության վերաբերյալ հետաքննության հարցում՝ մշտական քաղաքական ապաստան ստանալու դիմաց:

 

Բրազիլացի մի շարք քաղաքական գործիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել Սնոուդենին և պահանջել են կատարել նրա խնդրանքը: