Երևանի Դ.Վարուժան թաղամասի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

17:31 • 18.12.13

ՀՀ ԱԻ նախարարություն դեկտեմբերի 18-ին, ժամը 14.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Ա.-ի (ծնվ. 1940թ.) դին: