Ավտովթար Ուշի-Արաքսավան ավտոճանապարհին. ГАЗель-ի վարորդը մահացել է. shamshyan.com

14:10 • 18.12.13

Արագածոտնի մարզում այսօր ժամը 12:20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Ուշի-Արաքսավան ավտոճանապարհին բախվել են ուկրաինական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը և ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

 

Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: 

 

Վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդը մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ պետք է մեքենան մասնատեն, որպեսզի կարողանան մահացածի դին դուրս բերել: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: