Թուրքիայում ադրբեջանցի պաշտոնյա է ձերբակալվել

12:37 • 18.12.13

Թուրք իրավապահները Կարսում ձերբակալել են Նախիջևանի շրջանի «Սադարակ» մաքսային անցակետի պետ Միրմուհամմեդ Սեիդովին, հայտնում է apa.az գործակալությունը։

 

Հայտնի է, որ մաքսանենգության ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պաշտոնյային ձերբակալել են Կարսի օդանավակայանում, երբ նա վերադառնալիս է եղել Ստամբուլից։ Այժմ Սեիդովը գտնվում է Իգդիր քաղաքում և բուժզննում անցնելուց հետո պետք է ցուցմունք տա դատախազությունում։

 

Հաղորդվում է նաև, որ թուրքական կողմի իրականացրած լայնամասշտաբ օպերացիայի շրջանակներում Թուրքիայի և Նախիջևանի սահմանին ձերբակալվել է մաքսային ծառայության 7 աշխատակից և տրանսպորտային ընկերությունների 10 սեփականատեր։