Վրաստանը ամեն ինչ արել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Գարիբաշվիլի
Վրաստանի կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար և ցանկանում է կայուն զարգացում բոլոր պետությունների, մասնավորապես` հարևանների հետ: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ այս մասին հայտարարել է վրաց վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նա նաև նշել է, որ վիրավորական է, երբ վրաց-հարավօսեթական սահմանին շարունակվում են սադրիչ գործողությունները՝ ռուս սահմանապահների կողմից փշալարեր անցկացնելը:
Գարիբաշվիլին նաև հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ոչ միայն խոսքով, այլ նաև` գործողություններով հաստատում է, որ Վրաստանը կառուցողական երկիր է և փորձում է կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների հետ:










