Արքայազն Չարլզն իսլամը քրիստոնեության սպառնալիք է անվանել

15:43 • 18.12.13

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն իր անհանգստությունն է հայտնել այն դժվարությունների հետ կապված, որոնց բախվում են քրիստոնեական համայնքները Մերձավոր Արևելքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:

 

Քրիստոնեության և իսլամի միջև կամուրջներն ավերվել են վախեցնելու, փոխադարձ մեղադրանքների և հետապնդումների միջոցով, համարում է արքայազն Չարլզը:

 

Ուելսի արքայազնը հայտարարել է, որ կրոնների միջև հարաբերությունները սահմանագծին են հասել, և կոչ է արել դադարեցնել «տգիտությունը և թյուրիմացությունը», որը նա փորձում է ցրել տասնամյակներ շարունակ:


«Մենք չենք կարող արհամարհել այն փաստը, որ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի շատ են հարձակումների ենթարկվում իսլամիստ գրոհայինների կողմից: Քրիստոնեությունը բառացիորեն ծնվել է Մերձավոր Արևելքում, և մենք չպետք է մոռանանք մեր մերձավորարևելյան եղբայրներին և քույրերին»,- ասել է Չարլզը: