Ամերիկացին լոտոյով 636 մլն դոլար է շահել

12:30 • 18.12.13

ԱՄՆ-ի Սան Խոսե քաղաքում բնակիչներից մեկը 636 մլն դոլար է շահել լոտոյի ջեք փոթով, հայտնում է HTB-ն:

 

Mega Millions լոտոյի տոմսը գնվել է խանութում: Իսկ շահումը` որքան էլ խոշոր, չի գերազանցել 2012-ի ռեկորդը, որը կազմել էր 656 մլն ԱՄՆ դոլար:

 

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով՝ լոտոյի կազմակերպիչներն արդեն պարզել են, թե որ խանութում է գնվել տոմսը, սակայն նորաթուխ մուլտիմիլիոնատիրոջ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

 

Այս տարվա հունիսին ԱՄՆ-ում Ֆլորիդայի 84-ամյա բնակչուհին 590 մլն դոլար էր շահել և ստիպված էր եղել թաքնվել մամուլից: