Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզի» հարցը կքննարկվի դեկտեմբերի 24-ին
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները դեկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի ընթացքում կքննարկեն Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական գոտու (ՄՏԳ) անդամ պետությունների փոխգործակցության ուղղությունները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները կքննարկեն ՄՄ և ՄՏԳ անդամ պետությունների փոխգործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2015թ. հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ձևավորման աշխատանքների ընթացքը։ Կքննարկվեն «ճանապարհային քարտեզների» պատրաստման հարցերը՝ Ղրղզստանի և Հայաստանի միանալու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։










