«Կարս-Ախալքալաք» երկաթգծի շինարարները Վրաստանում գործադուլ են հայտարարել

15:58 • 18.12.13

Վրաստանում «Կարս-Ախալքալաք» երկաթգծի վրա աշխատող մոտ 50 շինարար գործադուլ է հայտարարել։ Ինչպես հայտնում է kavkaz-uzel.ru-ն՝ վրացական ԶԼՄ-ներին հղումով, նրանք պահանջում են աշխատավարձերի վճարում։

 

Շինարարների խոսքերով՝ իրենք չեն վճարվել արդեն 1 տարի, և եթե պարտքերը չմարվեն, ապա նրանք սպառնում են զանգվածային ակցիաներ իրականացնել։

 

Մինչդեռ շինարարությամբ զբաղվող «Փարախի» ընկերությունն ի պատասխան ասել է, որ շինարարները վարձվել են միջնորդների կողմից, ովքեր էլ պարտավոր են իրականացնել այդ վճարումները։

 

«Կարս-Ախալքալաք» երկաթգծի շինարարությունը սկսվել է 2005թ. դեկտեմբերի 1-ին՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի շրջանակներում։ Այն պետք է միավորի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթգծերը։