Ռազման Կադիրովը համբույրը վայրենություն է համարում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վայրենություն է համարում համբույրը: Ըստ նրա` խոսքը հանրության առաջ և հեռուստատեսությամբ ցուցադրվող համբույրների մասին է: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այս մասին Կադիրովը հայտնել է Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում:
Նա նշել է, որ շատերը չեչենների լեզգինկա պարելը անօրինականություն են համարում, սակայն իրենց համար առաջին հերթին` վայրենություն է, երբ մարդիկ համբուրվում են հանրության առաջ՝ հավելելով, որ իրենք անջատում են հեռուստացույցը, երբ տեսնում են համբուրվող մարդու:
Կադիրովը Ռուսաստանի բնակիչներին կոչ է արել հարգել միմյանց ավանդույթները:










