Ներգաղթյալներին կարող են 3 տարով արգելել մուտք գործել Ռուսաստան

01:05 • 18.12.13

Պետդումայի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել օրինագծին, որը սահմանափակում է Ռուսաստանում օտարերկրացիների մնալու ժամկետը, եթե նրանք երկիր են մուտք գործել առանց վիզայի ձևակերպման: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Ռուսաստանի հետ առանց վիզային համակարգի վերաբերյալ պայմանագիր կնքած պետությունների քաղաքացիների համար կգործի «180-ից 90» օրենքը: Դա նշանակում է, որ կես տարվա ընթացքում օտարերկրացին կարող է Ռուսաստանում մնալ առավելագույնը՝ 90 օր: Պատգամավորներն առաջարկել են 3 տարով արգելել օրինախախտների մուտքը Ռուսաստան:


Ըստ հեղինակների՝ նոր միջոցառումները թույլ կտան կարգավորել վերահսկողությունը միգրացիոն գործողությունների նկատմամբ: