Ռուսաստանում տղամարդիկ խնդրում են ծխախոտի տուփերից հեռացնել իմպոտենցիայի մասին գրությունները
Ռուսաստանի բնակիչներն ավելի հաճախ են սկսել դիմել առողջապահության նախարարություն՝ խնդրելով ծխախոտի տուփերից հեռացնել իմպոտենցիայի մասին գրությունները: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ այս մասին հայտարարել է նախարարության վարչության տնօրենի տեղակալ Նատալյա Կոստենկոն:
Նա նշել է, որ տղամարդկանց համար կարևոր է իմպոտենցիայի խնդիրը, ինչի համար խնդրում են հեռացնել լուսանկարները: Կոստենկոն նաև նշել է, որ մարդիկ անհանգստացած են վնասված օրգանների լուսանկարներով և պահանջում են տպել ավելի իրական նկարներ:
Այնուամենայնիվ` որոշ ռուսաստանցիներ էլ առաջարկում են տուփերի վրա պատկերել ավելի սարսափազդու լուսանկարներ:










