Ռուսաստանում օտարերկյա ուսանողները պետք է սովորեն Լերմոնտովի և Պուշկինի բանաստեղծությունները
Օտարերկրացիները, ովքեր կցանկանան մասնագիտական կրթական ծրագրեր անցնել ռուսական ԲՈՒՀ-երում և քոլեջներում, պետք է անցնեն նախապատրաստում, սովորեն խոսել ռուսերեն՝ րոպեում 150 վանկ արագությամբ, և անգիր իմանան Պուշկինի բանաստեղծությունները: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Այս նորարարության մասին փաստաթղթում նշվում է, որ օտարերկյա սովորողները պետք է իմանան արտասանության և շեշտի օրենքները, ինչպես նաև՝ առնվազն 2.300 բառ: Բացի այդ՝ նրանք պետք է տեղեկություններ ունենան Ռուսաստանի շրջանների, տնտեսության, պատմության, մշակույթի մասին, ինչպես նաև՝ ճանաչեն մշակութային և գիտական գործիչներին: Օտարերկյա ուսանողները պետք է սովորեն Ալեքսանդր Պուշկինի և Միխայիլ Լերմոնտովի 5-6 բանաստեղծություններ:
Ուսանողը պետք է կարողանա ձևակերպել և ապացուցել թեորեմները, օրենքները և պետք է դուրս բերի մաթեմատիկայի տարական բանաձևերը: Այս ծրագրին մասնակցելու համար նախատեսվում է 52 շաբաթ:










