Սիցիլիայի գիշերային երկինքը լուսավորվել է Էթնա հրաբխի խոշորագույն ժայթքման արդյունքում (լուսանկարներ, տեսանյութ)

23:39 • 18.12.13

Համացանցում հայտնվել են Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էթնա հրաբխի` այս ամիս տեղի ունեցած հզորագույն ժայթքումը պատկերող տեսանյութն ու լուսանկարները:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ 3329 մետր բարձրություն ունեցող լեռան լավայի ժայթքումը պատկերվել է երկուշաբթի` Սիցիալիայի գիշերային երկնքում: Արդյունքում` մոխրի ամպերը տարածվել են Կատանիայի օդանավակայանի արևելյան տարածքում:


Օդային տարածքի փակման հետևանքով 21 չվերթներ հետաձգվել են: Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ Էթնա հրաբխի վերջին խոշորագույն ժայթքումը տեղի էր ունեցել 1992-ին: