Հարավային Սուդանում բախումների հետևանքով 500 մարդ է զոհվել
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ 500 մարդ զոհ է դարձել Հարավային Սուդանում տեղի ունեցած միջէթնիկ բնույթի բախումներին։
Ինչպես նշում է Лента-ն, ներկայում ևս 20.000 մարդ լքել են իրենց տներն այդ բախումների պատճառով ու գտնվում են Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում ՄԱԿ-ի հիմնած փախստականների ճամբարում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել հակամարտող 2 կողմերին՝ դինկա և նուերա ցեղերին, դադարեցնել ռազմական գործողություններն ու երկխոսություն սկսել։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրահանգել է բոլոր ամերիկացիներին անհապաղ լքել Հարավային Սուդանը, ինչպես նաև դադարեցրել է ամերիկյան դիվանագիտական առաքելության գործունությունն այդ երկրում։
Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կաիիրը հայտարարել է, որ նախկին փոխնախագահի աջակիցները երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձ են արել, որը սակայն կանխվել է։










