Սիրիական Լաթաքիա նավահանգիստ է ժամանել ռուսական տեխնիկայով 10 ինքնաթիռ
Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ազամաթ Կուլմուխամետովը հայտարարել է, որ քիմիական զենքի վերացման համար նախատեսված ռուսական տեխնիկայով ինքնաթիռները ժամանել են սիրիական Լաթաքիա նավահանգիստ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:
Դիվանագետը նշել է, որ ստեղծվել է օդային կամուրջ Սիրիայից քիմիական զենքի դուրս բերման գործողությունների ապահովման համար անհրաժեշտ տեխնիկան և սարքավորումները մատակարարելու համար:
Չորեքշաբթի Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաղորդել էր, որ Ռուսաստանը ծրագրում է մեքենաներ տրամադրել սիրիական քիմիական զենքի տեղափոխման համար:










