Տորոնտոյի քաղաքապետը պարել է քաղաքային խորհրդի նիստում (տեսանյութ)
Կանադական Տորոնտո քաղաքի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդին երեքշաբթի նկարահանել են քաղաքային խորհրդի նիստին Բոբ Մարլիի երգի տակ պարելիս, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Նույն հանդիպմանը քաղաքապետը ներողություն է խնդրել Toronto Star թերթի լրագրող Դանիել Դեյլից, ում ավելի վաղ մեղադրել էր մանկապղծության համար: Սակայն լրագրողը հայտնել է դատարան դիմելու մտադրության մասին:
Տորոնտոյի քաղաքապետի հետ կապված սկանդալները սկսվել են մի քանի ամիս առաջ: Նա խոստովանել է, որ թմրանյութեր և ալկոհոլ է օգտագործում, հրապարակայնորեն ներողություն խնդրել բարեկամներից և հասարակությունից, ինչպես նաև վստահեցրել, որ հիվանդանոցում վերականգնողական կուրսեր է անցել: Այնուամենայնիվ, Տորոնտոյի քաղաքային խորհուրդը զրկել է նրան իրավունքների մեծ մասից և պահանջել է նրա հրաժարականը:










