ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը
ՄԱկ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեքշաբթի Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայի հակամարտության կարգավորանն Իրանի Իսլամական Հանրապետության աջակցության հարցը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:
«Երկու կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամը, և գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանը կօգնի հասնել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը», - տեղեկացրել է Նեսիրկեն:
Իրանի մասնակցությունը Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսի նախապատրաստման աշխատանքներին շարունակում է էական մնալ, որն, ինչպես ակնկալվում է, սկսվելու է հունվարի 22-ին` Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպեսև` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնակատար Լահդար Բրահիմին բազմիցս հայտարարել են, որ Իրանը կարող է որոշիչ դերակատարություն ունենալ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում:










