Վալենսան կանխատեսել է «Եվրամայդանի» պարտությունը
Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխության» նախկին առաջնորդ Լեխ Վալենսան հայտարարել է, որ ուկրաինական ընդդիմությունը, որը կազմակերպել է «Եվրամայդանը», չի կարողանա հասնել իշխանափոխության: Նման կարծիք է նա հայտնել Rzeczpospolita-ին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
«Ես այնտեղ չեմ տեսնում առաջնորդի: Չեմ տեսնում մեկ մեծ հասարակական շարժում, միասնական կուսակցություն կամ կազմակերպություն, որոնք կկարողանային տապալել իշխանություններին»,- ասել է «Համերաշխության» հիմնադիրը:
Վալենսան կասկած է հայտնել նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտնած «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի քաղաքական հեռանկարների առնչությամբ: «Չեմ տեսնում, որ Կլիչկոն պատրաստ է կառավարել»,- նշել է նա:
Ստեղծված իրավիճակում նախկին նախագահը բանակցելու կոչ է արել ուկրաինական իշխանություններին և ընդդիմությանը:










