Զիմբաբվեի իշխանությունները մտադիր են անվանափոխել Վիկտորիա ջրվեժը

19:40 • 18.12.13

Զիմբաբվեում որոշել են անվանափոխել Զեմբեզի գետի վրա գտնվող Վիկտորիա ջրվեժը:


Ինչպես տեղեկացնում է Newsmail.ru-ն` Զիմբաբվեի իշխող կուսակցությունը մտադիր է զբոսաշրջային տեսարժան վայրն անվանել Mosi-oa-Tunya, որը թարգմանաբար նշանակում է «որոտացող ծուխ», ինչպես այն անվանում են տեղի բնիկները:


ԶԼՄ-ների տվյալներով՝ Զիմբաբվեի անկախության համար պայքարող վետերանների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել է, որ անվանափոխության մասին որոշումն արդեն կայացվել է և ենթակա չէ փոփոխության:


ИТАР-ТАСС –ի փոխանցմամբ՝ Զիմբաբվեի իշխանությունները կարծում են, որ անհրաժեշտ է փոխել երկրում մնացած գաղութային տեղանունները:


Ջրվեժն իր անվանումն ստացել է Բրիտանիայի Վիկտորիա թագուհու պատվին` շոտլանդացի ճանապարհորդ և միսիոներ Դավիթ Լիվինգստոնի կողմից, ով 19-րդ դարում Եվրոպայի համար բացահայտել է ջրվեժը: 108 մետր բարձրություն և 1,8 մետր լայնություն ունեցող ջրվեժը համարվում աշխարհի հրաշալիքներից մեկը: