Եմենում հարսնացուի հայրը Facebook-յան միլիոն «լայք» է խնդրել աղջկան ամուսնացնելու դիմաց

16:40 • 18.12.13

Եմենի Թաիզ քաղաքի բնակիչ Սալեմ Այաշը խոստացել է աղջկան ամուսնության տալ, եթե նրա ձեռքը խնդրած երիտասարդը որպես հարսանեկան նվեր Facebook-յան միլիոն «լայք» «մատուցի», հայտնում է kp.ru-ն։

 

Նման տարօրինակ պահանջը բացատրվում է նրանով, որ ապագա աները պոետ է, ում ստեղծագործությունները հայտնի չեն համացանցում: Այդ ամենի համար երիտասարդը մեկ ամիս ունի:

 

Այս նորությունն արագ տարածվել է համացանցում. շատ եմենցիներ կարեկցել են և՛ պոետին, և՛ փեսային: Բլոգերները կոչ են անում Facebook-ի օգտատերերին ակտիվություն ցուցաբերել և չափսոսալ «լայքերը», որպեսզի հարսանիքը կայանա: