2013 թվականին զոհվել է ավելի քան 2.000 ներգաղթյալ. ՄԱԿ

08:30 • 19.12.13

2013 թվականը կարող է «աղետալի ռեկորդ սահմանել» զոհված ներգաղթյալների թվով: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Սվինգը:


Ըստ նրա` այս տարի առնվազն` 2.360 մարդ լավագույն կյանք որոնելու նպատակով իր կյանքը վստահել է մաքսանենգներին: Նա նաև նշել է, որ իրենց երբեք չեն կարող իմանալ մարդկային զոհերի իրական թիվը, որովհետև շատերը զոհվել են անհայտության մեջ:


Ներգաղթյալների համար ամենավտանգավոր շրջաններն են` Միջերկրական ծովի Լամպեդուզա կղզին, Կարիբյան ավազանը, Ինդոնեզիայի ծովերը, ԱՄՆ հետ Մեքսիկայի սահմանը և Արևմտյան Աֆրիկայից դեպի Լիբիա ընկած անապատային ճանապարհը: