ՃՏՊ Երևանի Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում

08:37 • 19.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:


Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 7388ԼԼ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Տուժածներ չկան: