Բիլ Գեյթսը «գաղտնի Սանտա Կլաուս» է դարձել Reddit-ի օգտատիրոջ համար

17:15 • 19.12.13

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը «գաղտնի Սանտա Կլաուս» է դարձել Reddit սոցկայքի օգտատիրոջ համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Verge-ին:

 

Ամեն տարի կայքն անանուն նվերների փոխանակման ակցիա է կազմակերպում: Այս տարի նվերների բաժանմանը մասնակցել է 14-ամյա Ռեյչելը: Նա խաղալիք կով է ստացել և National Geographic-ի գիրք, ընդ որում՝ նվերի հետ կցված էին լուսանկարներ, որոնք ապացուցում էին, որ նվերն արել է հենց ինքը՝ Գեյթսը:

 

Գործարարի խոսքով՝ նա Ռեյչելի անունից նվիրատվություն է արել Heifner International բարեգործական կազմակերպությանը, որը զբաղվում է աղքատ թաղամասերի բնակիչների համար ընտանի կենդանիների գնմամբ:

 

Ինչ վերաբերում է National Geographic-ին, Ռեյչելի էջում ասվում է ճանապարհորդությունների հանդեպ նրա սիրո մասին: «Ես շատ, շատ շնորհակալ եմ նրան»,- ասել է Ռեյչելը: