Ամերիկացի փոստատարը հերոսացել է՝ բռնելով 3-րդ հարկից ընկնող երեխաներին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի փոստային ծառայության աշխատակից Ջերմեյն Շիրլին իսկական հերոս է դարձել Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որտեղ կարողացել է բռնել 3-րդ հարկի պատուհանից ընկած 2 նորածիններին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 11 ամսական Իսրայել ու Իշմայել եղբայրները բարեհաջող վայրէջք են կատարել փոստատարի ձեռքերի մեջ, երբ նրանց հայրը տանը բռնկված հրդեհի պատճառով փոքրիկներին պատուհանից դուրս է նետել։
Հրդեհն այնքան է տարածվել, որ հայրը չի կարողացել երեխաներին դուրս բերել բնակարանից։ Այդ ժամանակ նրան օգնության է հասել ներքևի հարևանը՝ փոստատար Շիրլին, ով առաջարկել է երեխաներին պատուհանից դուրս նետել, որպեսզի ինքը կարողանա բռնել նրանց։













