ՃՏՊ Լոռու մարզում. 22-ամյա վարորդը մահացել է
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են որ դեկտեմբերի 19-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 35 DL 440 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհհի երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդ՝ 1991թ. ծնված Ա. Կ.-ի դին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 10 մ հեռավորության վրա:










