Դեպարդյեն ապահովագրել է իր առողջությունը

18:22 • 19.12.13

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որը վերջերս է ստացել ռուսական քաղաքացիություն, որոշել է Ռուսաստանում բժշկական ապահովագրություն ստանալ, գրում է vesti.ru-ն:

 

Ապահովագրության արժեքը 500 հազար ռուբլի է: Այժմ Դեպարդյեն անձնական բժիշկ ունի, նաև որոշվել է այն հիվանդանոցների ցանկը, որտեղ նա անհրաժեշտության դեպքում կբուժվի:

 

«Մենք ընտրել ենք այն բժշկական հաստատությունները, որտեղ մեր հաճախորդին որակյալ օգնություն կտրամարդվի բժիշկների կողմից, որոնք տիրապետում են օտար լեզուների՝ ֆրանսերենի կամ անգլերենի»,-ասել է ապահովագրական խմբի ներկայացուցիչը: