Գերմանացի դատախազը ռոքերին ծննդյան օրվա առթիվ թմրանյութեր է ուղարկել

16:37 • 19.12.13

Գերմանական Օլդենբուրգ քաղաքի դատախազության թույլ տված սխալը հանգեցրել է իրական սկանդալի։ «Ֆրիսլանդիայի հին արժեքները» ռոք խմբի անդամ Շտեֆան Հ.-ն իր ծննդյան օրվա առթիվ դատախազությունից յուրահատուկ նվեր է ստացել՝ հաշիշ և ամֆետամիններ, գրում է Euromag-ը։

 

47-ամյա Շտեֆանն ու խմբի մյուս անդամներն անմիջապես նվերը հետ են ուղարկել դատախազություն, ինչի համար դատախազ Ռոլանդ Հերմանը ռոքերներին անձամբ շնորհակալություն է հայտնել։

 

Հերմանը պատմել է, որ ցանկանում էր Շտեֆանին ոչ թե թմրադեղ, այլ ոսկե ժամացույց ուղարկել, որը ժամանակին գողացվել էր երաժշտից։ Իրավապահները հայտնաբերել են ժամացույցը, սակայն տիրոջը սխալմամբ դրա փոխարեն թմրանյութեր են ուղարկել։