Եվրոպան ազատվում է ծխից. արգելվել են հոտավետ ծխախոտները

09:29 • 19.12.13

Եվրամիությունը հերթական անգամ խստացրել է հակածխախոտային օրենսդրությունը: Այս անգամ արգելքի տակ են հայտնվել հոտավետ ծխախոտները, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով Euronews-ին:

 

Համաձայն ընդունված պահանջների՝ 2016 թվականից Եվրոպայում կարգելվի վանիլային և մրգային հոտերով ծխախոտների արտադրությունն ու վաճառքը: Մենթոլային ծխախոտները վաճառքից կհանվեն 2020 թվականից:

 

Նոր կանոններով՝ ծխելու վնասի մասին տեղեկությունը և բժիշկների նախազգուշացումները պետք է զբաղեցնեն ծխախոտային տուփի երկու երրորդ մասը: Էլեկտրոնային ծխախոտների իրավիճակը դեռևս անորոշ է:

 

Եվրոպական խորհրդարանը որոշել է, որ էլեկտրոնային ծխախոտների վաճառքը պետք է իրականացվի ծխախոտային արտադրանքի վաճառքի ընդհանուր կանոնների հիման վրա, իսկ եվրախորհրդարանականների համոզմամբ՝ էլեկտրոնային ծխախոտների արգելքի հարցը երբեք չի քննարկվել: