Խոդորկովսկու փաստաբանը մեկնաբանել է ներման մասին լուրերը պաշտպանյալի հետ հանդիպումից հետո

22:34 • 19.12.13

«ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ազատության մեջ կհայտնվի, երբ Ռուսաստանի նախագահի ստորագրած համաներման մասին որոշումը հասնի բանտ: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է փաստաբան Դմիտրի Ագրանովսկին:


Փաստաբանը նաև ենթադրել է, որ Խոդորկովսկին կարող է ազատության մեջ հայտնվել մինչև Նոր տարի:


Խոդորկովսկու պաշտպանները, ովքեր նախկինում հայտարարել էին, որ տեղյակ չեն ներման մասին, հրաժարվել են մեկնաբանություններից: