Լիտվայի նախագահը Ուկրաինայի նկատմամբ իրականացվող ճնշումների պատճառով չի մեկնի Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը

21:48 • 19.12.13

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին ներկա չի լինի քաղաքական դրդապատճառներով: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովին:


Մասնավորապես` Գրիբաուսկայտեն դժգոհություն է հայտնել Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև` Լիտվայի և «Արևելյան գործընկերության» մասնակիցների, մասնավորապես` Ուկրաինայի վրա իրականացվող տնտեսական և քաղաքական ճնշումների վերաբերյալ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիի 2014 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հրաժարվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մոլդովայի նախագահները: